ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ իրավապահները կրկին մտել են «Մեդլայն» բժշկական կենտրոն եւ մոտ 10 բժիշկ ձերբակալել:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից հաստատեցին մեր ունեցած տեղեկությունը: Այնտեղից նշեցին նաև, որ քրեական վարույթի շրջանակներում կան նոր ձերբակալություններ, սակայն հաշվի առնելով որ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, այլ մանրամասներ հայտնել չեն կարող:
Հիշեցնենք, որ խոսքը Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի գործի մասին է: