ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանի շնորհիվ է այդ քաղաքացին վայելում ազատ Հայաստանի արևը, ժողովրդավար մթնոլորտը. Հովիկ Աղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և իր ընկերները, քաղաքական թիմն այնպիսի իրավիճակ են ստեղծել երկրում, որ, փաստորեն, մեր հայրենակիցը հյուր է գալիս և վայելում ազատ Հայաստանի ոչ միայն արևը, այլ նաև՝ խաղաղ, ժողովրդավար մթնոլորտը, բայց իրեն թույլ է տալիս նման սանձարձակ պահվածքի դիմել, ուստի ես կարծում եմ, պարոն Սիմոնյանի արձագանքը եղել է ադեկվատ:

ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ Երևանի Կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին:

Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ ՔՊ-ն պետք է ԱԺ նախագահի պաշտոնանկության հարց քննարկի, Հովիկ Աղազարյանն ասում է.

«Ես ուրախ եմ առաջին նախագահի ակտիվ քաղաքական-հասարակական կեցվածքի համար, բայց մեր խմբայկցության մեջ չեմ հանդիպել մեկին, ով կարծում է՝ ԱԺ նախագահի պաշտոնանկության հարց պետք է քննարկվի»,-ասում է նա:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան 

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս