Armenian text to speach

Իսրայելի բանակը հայտարարել է «Հըզբոլլահի» թիրախներին հարվածելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող շիական «Հըզբոլլահ» կազմակերպությանը պատկանող թիրախներին, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ հարվածներ են հասցվել Նաբատիա քաղաքի և Անսար գյուղի տարածքում գտնվող ենթակառուցվածքային օբյեկտներին։

Ըստ իսրայելական կողմի՝ այս քայլը ձեռնարկվել է ի պատասխան Լիբանանի հարավում գտնվող Ալի ալ-Թահիր լեռնաշղթայի մոտ իսրայելական զորքերի դեմ «Հըզբոլլահի» զինված ստորաբաժանումների իրականացրած գործողությունների։

«Իսրայելի պաշտպանության բանակը թույլ չի տա, որ «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությունը վնաս հասցնի Իսրայելի խաղաղ բնակիչներին և բանակի զինծառայողներին, և կշարունակի գործել՝ վերացնելու սպառնալիքները», – ասվում է հայտարարության մեջ։




Լրահոս