Մինչ իշխանությունը, իր տարբեր լծակները օգտագործելով, քննադատում է ոճաբան Արամ Նիկոլյանի քայլը, որ նա ապրիլի 14-ին Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը վառել եւ դուրս էր հանել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճից, նույն «հայրենասեր» իշխանության ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում տարբեր դետալներով մոտենալու ադրբեջանական դրոշին:
Ստորեւ ներկայացնում ենք լուսանկարը.
Իսկ, ահա ընդդիմադիր «Հայաստան դաշինիք» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն, անդրադառնալով վերոնշված լուսանկարին, ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ սա խոսում է այն մասին, թե որքան փնթի, որքան անպատասխանատու են ամեն ինչին նայում:
«Դա ցանկացած հայ մարդ կարող էր անել եւ իշխանությունը պետք է պատրաստ լիներ ցանկացած սցենարի, որ մրցութին մասնակցելու է Ադրբեջանը, Թուրքիան, եւ այստեղ գոնե սցենարային աշխատանքններ պետք է տանեին, որ նման դեպք չլիներ, բայց այս իշխանություններին եւ նրանց սպասարկողների համար դա սովորական է, հիմա չգիտեմ, չեմ կարող ասել ով է դրել, ինչու է դրել ադրբեջանական դրոշի գույներով ավազե ժամացույցները, ինչքանով է ուղեղը աշխատել: Սա խոսում է այն մասին, թե որքան փնթի, որքան անպատասխանատու են ամեն ինչին նայում, եւ սա մի կամ երկու դրվագը չէ: Իսկ ինչ վերաբերվում է երկրի վարկանշին, տարիներ շարունակ այնքան է հեղինակազրկվել, լրիվ այլ պատճառներով՝ օրինակ, որ իր երկրի սահմանները չի կարողանում պաշտպանել, երկիր որտեղ մի իշխանություն պարտության է տանում, հետո նորից իշխանության վերադառնալու հայտ է ներկայացնում, ընտրվում եւ շարունակում է իր վերընտրությունը հպարտությամբ տանել»:
Լիդա Եղիազարյան