Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Տրանշ-2-ում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ: Այս մասին տեղեկանում է Ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրությունից:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ում՝ Աշտարակ-Թալին հատվածի Աղձք բնակավայրի մոտ (Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհ, կմ35+800-կմ35+900), ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 18-ին, ժամը 16.00-ից 18.30-ի սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Այդ ժամանակահատվածում ճանապարհը մոտ 10 րոպե փակ կլինի երթևեկության համար»,- նշված է հաղորդագրության մեջ:




Լրահոս