ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԸ ՓՈԽԵԼ Է ԻՄԻՋԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեգան Մարքլը երկար ժամանակ անց առաջին անգամ հայտնվել է հանրության աչքի առջեւ։ Հանգստյան օրերին TED Talk-ում ցուցադրվել է Սասեքսի դքսուհու մասնակցությամբ տեսանյութ։ Նա ներկայացրել է իր մտերիմ ընկեր Միսան Հարիմանին, որը դասախոսություն էր կարդում։ Այնուամենայնիվ, ամբողջ ուշադրությունը սեւեռվել է նրա վրա, քանի որ ներկայացել է նոր իմիջով։

 

Մարքլը հանրությանը ներկայացել է անթերի ուղիղ շոկոլադագույն մազերով. այդ պահից ի վեր սկսվել են քննարկումները։ Հասարակությունը բաժանվել է երկու ճամբարի. ոմանք ասել են, որ Հարրիի սիրելիին մազերի նոր գույնը սազում է, իսկ մյուսները սկսել են քննադատել նրան։ Համացանցի որոշ օգտատերերի կարծիքով՝ Մեգանը կրկնօրինակում է Քեյթ Միդլթոնին։ Իբր, դքսուհին կրկնօրինակել է Ուիլյամի կնոջը, աչքերի գույնը փոխելու համար օգտագործել է կոնտակտային լինզաներ։ Ավելին՝ նրան մեղադրողներ կան պլաստիկ վիրահատության համար:

«Պլաստիկ վիրաբուժության նախազգուշացու՞մ։ Ցավալի է, որ Մեգան Մարքլը շատ է ուզում լինել Քեյթ Միդլթոն»:

«Աստված իմ։ Մեգան Մարքլը, որը նախանձում է Ուելսի արքայադստերը, կրում է շագանակագույն կոնտակտային լինզաներ՝ նրան նմանվելու համար»:

«Նա կարծես փորձում է լինել Քեյթը։ Դա տեղի չի ունենա»: Սրանք մեկնաբանություններ են համացանցից:

Այնուամենայնիվ, եղել են այնպիսիք, որոնք պաշտպանել են Հարրիի սիրելիին։

«Մեգանը պլաստիկ վիրահատության չի դիմել։ Ամեն ինչ լուսավորության եւ ռակուրսի մեջ է։ Իսկ մազերի ուղղումն այն է, ինչ անում են շատ աֆրոամերիկացի կանայք: Սա ոչ մի կապ չունի «ծագման հետքերը ջնջելու հետ», – նշել է մեկնաբաններից մեկը:

 

 

 

 

 

ՇԱԿԻՐԱՆ՝ «ՏԱՐՎԱ ԿԻՆ»

Billboard-ի վարկածով՝ կոլումբիացի փոփ-սուպերաստղ Շակիրան «Տարվա կին» կճանաչվի Latin Women in Music գալա-երեկոյի առաջին միջոցառման ժամանակ:

Երկու ժամ տեւողությամբ հատուկ հոլովակ կա, որը նաեւ հայտնի է որպես Mujeres Latinas in la MՕsica։ Այն նվիրված է «լատինամերիկացի կին արտիստներին, ղեկավարներին ու ստեղծագործողներին, որոնք ակտիվորեն աշխատում են երաժշտական ոլորտում դրական փոփոխությունների, ներառման եւ գենդերային հավասարության ուղղությամբ:

Շակիրան երաժշտական արդյունաբերության մեջ է եղել դեռահաս տարիքից։ Նա ունի 11 ստուդիական ալբոմներ, ինչպես նաեւ մի քանի լատինական «Գրեմմի»-ներ։

Աշխարհում վաճառված ավելի քան 95 միլիոն ձայնասկավառակներով Շակիրան ոչ միայն բոլոր ժամանակների ամենավաճառվող երաժշտական արտիստներից մեկն է, այլեւ Լատինական Ամերիկայի ամենավաճառվող երգչուհին՝ ըստ Billboard-ի:

 

 

 

 

 

ՖԻԼՄԵՐԻ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 26-ից 30-ը Երեւանում տեղի կունենա ռուս հայտնի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։Զվյագինցեւը եւ կինոքննադատ Անտոն Դոլինը կգան Երեւան՝ անձամբ հանդիսատեսին ներկայացնելու ֆիլմերը։ Ռեժիսորի հինգ ֆիլմերը կցուցադրվեն իրենց ստեղծման հերթականությամբ՝ «Վերադարձ», «Աքսոր», «Ելենա», «Լեւիաֆան» եւ «Անսեր»:

Բոլոր ցուցադրությունները կանցկացվեն Կինոյի տանը՝ Հայաստանի ամենամեծ կինոդահլիճում։

Ֆիլմերը կցուցադրվեն ռուսերեն՝ հայերեն ենթագրերով։

Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին, Կաննի կինոփառատոնի հաղթող է, Օսկարի կրկնակի հավակնորդ։

Անդրեյ Զվյագինցեւի աշխատանքները ճանաչված են ամբողջ աշխարհում եւ արժանացել են մեծ թվով տարբեր միջազգային մրցանակների, երկու ֆիլմ ընդգրկված է 21-րդ դարի 50 լավագույն ֆիլմերի վարկանիշում։

Ռեժիսորի ֆիլմերն անդրադառնում են միջանձնային կոնֆլիկտների հիմքում ընկած խորը սոցիալական խնդիրներին, պետական համակարգի հետ անհատի հարաբերություններին եւ աշխարհում մարդու տեղի որոնումներին։

 




Լրահոս