ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկ անձից գնումներ է կատարել՝ միջազգային պատվիրակություններին ընդունելու նպատակով։
Դրանցից մեկով Արմենիա միջազգային օդանավակայի հետ 115 հազար դրամի պայմանագիր է կնքվել՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կ.Կոլոննայի գլխավորած պատվիրակության պաշտոնական ընդունելությունը կազմակերպելու համար։ Ապա Ֆակտորի Փրոդաքշն ընկերությունից ԱԳՆ-ն մոտ 740 հազար դրամի գնումներ է կատարել։
Այդ գումարով կառույցը գնել է թղթապանակներ, նոթատրերեր, գրիչներ։ Նաև «Վինո-Վինո» ՍՊԸ-ի հետ է պայմանագիր առկա 225 հազար դրամի, որով էլ Ազնավուր և Դվին Կոնյակներ են գնվել։
Ն.Հ.