Մարտի 1-ի դեպքերը կբացահայտվեն, երբ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականի մարտի մեկին բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել: Կոալիցիայի հիմնական պարագլուխներն իր դեմս ՀՀԿ-ի, որպեսզի պահեն իրենց իշխանությունն իրականացել են խաղաղ բնակչության գնդակահարություն: Այդ մասին Armlur.am-ին հայտնեց Armania Today-ի համակարգող Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով վեց տարի առաջ տեղի ունեցած դեպքերին: Չնայած նրան, որ դեռ չեն պատժվել ադ գործով բոլոր մեղավորները՝ Կիվիրյանն անիմաստ է համարում Ազգային Ժողովում մարտի մեկի դեպքերը քննող հանձնաժողովի ստեղծումը: «Իշխանություններն են իրականացրել այդ սպանդը և ակնհայտ է, որ որևէ ձևով թույլ չի տեն բացահայտել: Ում բացահայտնեն, իրենք իրե՞նց»,- մանրամասնեց Կիվիրյանը՝ շեշտելով, որ եթե նույնիսկ ստեղծվի այդ հանձանաժողովը, միևնույն է, այն ոչինչ չի կարող բացահայտել: Նա համոզված է, որ մարտի մեկի դեպքերը ողջ ծավալով կբացահայտվեն միայն այն դեպքում, երբ իշխանությունները դուրս գան ասպարեզից:




Լրահոս