ԵՄ գործընկերների հետ վիզաների ազատականացման թեման քննարկվում է ակտիվորեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե վիզաների ազատականացման թեման Հայաստանի և ԵՄ անդամ երկրների օրակարգի հարցերից է։ Ըստ նրա, այդ թեման քննարկվում ու գրեթե բոլոր դեպքերում աջակցություն է ստանում։

«Վիզաների ազատականացման թեման ակտիվորեն քննարկում ենք: Մեր և ԵՄ-ի կամ մեր և ԵՄ անդամ հանդիսացող առանձին երկրի օրակարգում կա, քննարկվում է, և մեծամասամբ կամ գրեթե բոլոր դեպքերում աջակցություն է ստանում: Այդուհանդերձ ԵՄ-ի կողմից նման որոշում կայացնելու համար կոնսենսուսային դիրքորոշում է պետք: Եվ ԵՄ-ի ներսում կոնսենսուսի հասնել դեռևս հնարավոր չի եղել»,-ասել է Միրզոյանը:

ԱԳ նախարարը վստահեցրել է, որ այս առումով աշխատանքը շարունակվում է:




Լրահոս