Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 8-ի ժամը 11։25-ից ժամը 18։40 -ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Շուշիի, շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանի Պն-ն, հայտարարելով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման հնարավոր դեպքերը: