Ինչ կարող է նշանակել hայ-ադրբեջանական բանակցությունների հետաձգումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական և փորձագիտական մեկնաբանություններ՝ ինչու հետաձգվեցին Վաշինգտոնում կայանալիք հայ-ադրբեջանական բանակցություննե, գրում է «Ամերիկայի ձայնը»։:

Այս պահին Միացյալ Նահանգները չի կարող հստակ ամսաթիվ նշել, թե երբ է կայանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջորդ փուլը՝ Վաշինգտոնում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունների հետաձգման վերաբերյալ «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

Պետքարտուղարությունից հավելել են, որ Վաշիգտոնը «իր գոհունակությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր վայրերում ընթացող բանակցությունների, այդ թվում՝ վերջերս Քիշնևում կայացած [երկու երկրների] առաջնորդների հանդիպման առնչությամբ»:

«Ակնկալում ենք հյուրընկալել բանակցությունների ևս մեկ փուլ, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագային: Խնդիրների կարգավորման, տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է»,- ասված է ԱՄՆ պետքարտողարության պատասխանում:

Մանրամասները՝ այստեղ




Լրահոս