Երեկ Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարմամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի առաջին նիստը։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ իստում քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը։ Հաղորդագրությունում ասվում է․ «Թուրքիան գոհ է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության գործընթացում գրանցված առաջընթացից։ Նշվում է, որ արդարացի լուծումը ոչ միայն հիմք կհանդիսանա Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար, այլև էապես կնպաստի համաշխարհային կայունությանը»։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը մեծացնում է տարածաշրջանում ռիսկերը։ Նշվում է նաև, որ Թուրքիան շարունակելու է իր ներդրումն ունենալ խաղաղության բանակցություններում։