Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին հանդիպել է Արցախի ազատամարտիկների միության, Աֆղանական պատերազմի վետերանների միության և Պահեստազորի սպաների միության մի խումբ անդամների հետ։

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ռազմաքաղաքական իրավիճակը, խոսել Արցախի անվտանգության ապահովման գործում իշխանությունների քաղաքականության մասին։

Նախագահը բարձր է գնահատել հայրենիքի պաշտպանության և անվտանգության ամրապնդման գործում հանդիպման մասնակից կառույցների ունեցած ավանդը, գիտելիքներն ու փորձը՝ պատրաստակամություն հայտնելով այն օգտագործել Արցախի համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում։




Լրահոս