ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել 38 կետով, այդ թվում՝ գաղտնի փաստաթղթեր պահելու համար։
Քննիչները նշել են, որ որոշ գաղտնի փաստաթղթեր կապված են ազգային անվտանգության հետ։ Հարուցված ամենածանր հոդվածի համաձայն՝ Թրամփին կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում։
Ապրիլի սկզբին Նյու Յորքի դատարանը Միացյալ Նահանգների նախկին առաջնորդին մեղադրանք է առաջադրել ավելի քան 30 կետով։