ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հանրային զբոսայգին՝ անմխիթար վիճակում․ ինչով է զբաղված Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի կենտրոն վարչական շրջանում գտնվող օղակաձև այգին, արդեն մի քանի ամիս է, ինչ գտնվում է անխնամ վիճակում. քանդվել են այգու որոշ հատվածներ, ու թողնվել այդպես անմխիթար վիճակում: Իսկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն անհասկանալի է, թե ինչ պատասխանատվությամբ է մոտենում իր աշխատաքին:

ArmLur.am-ը փորձեց պարզել, թե ինչ է կատարվել Օղակաձև այգում և ինչու է հանրային զբոսայգին փնթի վիճակում: Տեղում մեզ պարզաբանեցին, որ այս կադրերում առկա փլատակները նախկինում սրճարանի տարածք է եղել, որը քանդվել է Երևանի քաղաքապետարանի կողմից ու գործը մինչև վերջ չի արվել, մնացել է կիսատ:

Սրճարանի տարածքի վարձակալի խոսքով, իրենք վարձակալելու պայմանագիր ունեին քաղաքապետարանի հետ, որը մինչև 2028 թվականն էր, սակայն պայմանագիրը միակողմանի խզվել է, քաղաքապետարանից եկել ու քանդել են տարածքը՝ առանց պատշաճ ծանուցելու:

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից ArmLur.am-ին տեղեկացրին, որ տարածքը քանդվել է բերեկարգման նպատակներով: Մեր հարցին՝  ինչու մի քանի ամսվա ընթացքում ոչինչ չի արվել, ստացանք անհեթեթ պատասխան. այդ ամենը արվում է համակարգված՝ սկզբում քանդում են բոլոր քանդելու ենթակա մասերը, հետո սկսում ընդհանուր բարեկարգման աշխատանքները: Մեզ նաև վստահեցրին, որ այդ տեղում անպայման արվելու են բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ: Այ թե երբ, պարզ չէ: Գուցե այս ամռանը երևանցիները փոշի շնչեն այգու այդ հատվածում՝ մինչև համապատասխան ախատանքները համակարգվեն:

Կենտրոն վարչական շրջանի լրատվության վարչությունից էլ մեզ ասացին, որ այդ հատվածն ապօրինի է օգտագործվել, և այդ հատվածում պետք է լինի կանաչապատում, բայց թե երբ է նախատեսվում այդ հատվածը մաքրել և կանաչապատել, հստակ չեն կարող ասել:

Հիշեցնենք, որ վարչական շրջանի ղեկավարի պարտականություններն են:  Այսպիսով, արձանագրում ենք, որ թաղապետ Սամվել Ղուկասյանը չի կատարում իր պարտականությունները, որի արդյունքում երևանցին շարունակում է փոշի կուլ տալ, ապրել աղտոտված մթնոլորտում: Թեև Նուբարաշենի այրված աղբավայրի թունավոր արտանետումների ֆոնին, քանդված շինաղբը և փոշին այնքան էլ մեծ վտանգ չեն. մաքուր փոշի է:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Մաշա Մելքոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս