«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել Նիկոլ Փաշինյանին եւ Աննա Հակոբյանին պատկանող՝ շուրջ 4 միլիոն արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը հաշփտակելու քրեական վարույթով: Գործը մտել է դատարան եւ այ քննելու է դատավոր Սուսաննա Գզողյանը:
Ուշագրավն այն է, որ իրավապահները այդպես էլ չեն կարողացել հայտնաբերել 4 միլիոն արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը:
Բանն այն է, որ նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետին հատկացված կեցավայր մուտք գործած անձը ոսկյա զադերը գրավադրել էր գրավատանը եւ ժամանակին չի կատարել գրավադրման պարտավորությունները, գրավատունը այն վաճառել էր: ԱԱԾ-ն հայտնաբերել է գրավատնից այն գնած քաղաքացուն, որն էլ խոստովանել է, որ ինքն էլ գնած ոսկին վերավաճառել է, ու այսպես իրավապահները չեն կարողանում զարդերը հետ վերադարձնել վարչապետի ընտանիքին:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 3 տարի անց նոր հանգամանք էր հայտնել 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելու դեպքերով:
Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Տիգրան. Պ.-ն 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, գնացել է Երեւան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ՀՀ կառավարական կեցավայրի մոտ եւ միացել այնտեղ հավաքված զանգվածային անկարգությունների մասնակիցներին:
Այնուհետեւ Տ. Պ-ն քայլել է դեպի ՀՀ վարչապետին հատկացված առանձնատուն, մուտք է գործել առանձնատուն, որից հետո զանգվածային անկարգության մի շարք մասնակիցների հետ ներս է մտել առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակ, բացահայտ հափշտակել է ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող՝ առանձնապես խոշոր չափերով՝ 3.920.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը, այդ թվում՝ զարդատուփի մեջ գտնված ոսկյա ժամացույցը, շղթաները, կախազարդը եւ ապարանջանը: Իհարկե, Տիգրան Պ.-ն կալանավորված է, բայց Աննա Հակոբյանի զարդերը չկան:
Հիշեցնենք, որ պատերազմի ավարտն ազդարարող հրադադարի հայտարարության պահանջներից
դժգոհ քաղաքացիները հենց կեսգիշերին հավաքվեցին կառավարության դիմաց, ապա շարժվեցին կառավարական ամառանոց, որտեղից էլ գողացան վարչապետի կնոջը պատկանող՝ շուրջ 4 մլն արժողությամբ ոսկյա զարդերը։
Քնար Մանուկյան