Այսօր գրել էինք, որ Վաշինգտոնը վերջնագրի լեզվով է խոսում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ և նրանց ստիպում է Ադրբեջանի հետ հանդիպել երրրորդ երկրում։ Այսպիսի հոդված է հրապարակել ՌԻԱ Նովոստի-ն։ Նշվում է, թե մերժման դեպքում ամերիկյան կողմը սպառնում է հակաահաբեկչական գործողության իրականացմամբ։
Ռուսական լրատվամիջոցը նոր հոդված է հրապարակել այս մասին։ Նշվում է, թե ռուսական կողմին անհանգստացնում է այն տեղեկությունները, որ Վաշինգտոնն այդպիսի քայլեր է փորձում իրականացնել։ Այս մասին փոխանցել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Մեզ անհանգստացնում է մամուլում հայտնված տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ-ն այժմ փորձում է պարտադրել իր միջնորդական ծառայությունները Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեջ, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով», – ասել են նախարարությունում։