Armenian text to speach

Իրանը մեղադրել է Ֆրանսիային և Արևմուտքին երկակի ստանդարտների մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին քննադատել է Ֆրանսիային և մի շարք այլ երկրների՝ մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մասին խոսելիս, միաժամանակ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողություններին աջակցելու համար։

Ինչպես հայտնում է իրանական Press TV-ն, Արաղչին այդ մասին գրել է հինգշաբթի օրը X-ում՝ արձագանքելով Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությանը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ 32 երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Կանադան, ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը, համատեղ հայտարարությամբ դատապարտել են Իրանում օտարերկրյա կապեր ունեցող անկարգությունների մասնակիցների նկատմամբ մահապատժի կիրառումը։

Արաղչին հայտարարել է, որ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին «մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մասին դասեր տալ»։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի և այլ երկրների դիրքորոշման մեջ առկա է «ակնհայտ և ամոթալի երկերեսանիություն»։ Իրանի արտգործնախարարը նաև մեղադրել է նրանց Գազայում Իսրայելի գործողություններին և Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի ագրեսիային աջակցելու մեջ։

Անի Վարդանյան




Լրահոս