Որոնք են սիրտը հիվանդություններից պաշտպանող մթերքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առնվազն չորս մթերքներ ունեն սիրտը հիվանդություններից պաշտպանելու հատկություն՝ ըստ իրականացված հետազոտության տվյալների, վկայում է Սրտաբանների ամերիկյան քոլեջի ամսագիրը (JACC, Journal of the American College of Cardiology)։ Այդ մթերքների օգտակարության մասին եզրակացությունները գիտնականներն արել են 60 հետազոտությունների ուսումնասիրությունից հետո։

Նուշ

Նուշը հարուստ է մոնոհագեցած ճարպերով, որոնք օգնում են իջեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, այն վիտամին Е հակաօքսիդանտի լավ աղբյուր է, որը նպաստում է իմունային համակարգի գործունեությանը։

Խնձոր

Խնձորը կեղեւով ապահովում է օրգանիզմը լուծվող բջջանյութով, որը մաքրում է զարկերակների պատերը կպչուն ճարպից։

Հապալաս

Հապալասն աչքի է ընկնում պտերոստիլբեն հակաօսքսիդանտի բարձր պարունակությամբ, որը խթանում է լյարդի բջիջները եւ օգնում ավելի արդյունավետ տրոհել ճարպն ու խոլեստերինը։ Բացի այդ, հապալասի բաղադրության մեջ կան ֆլավոնոիդներ, որոնք կարող են իջեցնել արյան ճնշումը։

Սուրճ

Հետազոտողները հայտնաբերել են, որ սուրճի օգտագործումը կապված է սրտի պաթոլոգիաների հետ զուգորդվող մահացության եւ հիպերտոնիայի կամ առիթմիայի ավելի ցածր հավանականության հետ։ Կարեւոր է իմանալ, որ խոսքը սուրճի չափավոր քանակությամբ օգտագործման մասին է՝ առանց շաքարի եւ սերուցքի ավելացման։




Լրահոս