Armenian text to speach

Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ ՀՀ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով դատական հայցը վարույթ է ընդունվել օգոստոսի 3-ին և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանին։




Լրահոս