Կալանավորների զարտուղի փոխանցումների արդյո՞ւնքը․ որքան ունեցվածք ունի ՀՀ բանտապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը 2022 թվականի հայտարարատու տարում ներկայացրած հայտարարագրում տարեսկզբին նշել է ավտոկայանատեղիի, բնակարանի, հողամասի և հողին ամրակայված այլ անշարժ գույքի առկայություն, սակայն տարեվերջին մնացել են հողամասը և հողին ամրակցված այլ անշարժ գույքը:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր և քննիչ Սերգեյ Ատոմյանը տարեսկզբին հայտարագրել է 4 մեքենա՝ MercedeBenz, Volkswagen, BMW, Infiniti մակնիշների, որոնցից տարեվերջին մնացել է միայն BMW մակնիշի մեքենան: Այսպիսով, Սերգեյ Ատոմյանը մեկ տարվա ընթացքում ձեռք է բերել երկու, օտարել՝ երեք մեքենա: Հանձնված եվ վերադարձված փոխառությունները, բանկային ավանդները տարեսկզբին կազմել է 9 մլն 253 հազար դրամով, որը ստացել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ից տարեվերջին այն կազմել է 18 մլն 308 հազար դրամ:

Բանկային հաշիվների մնացորդների (բացառությամբ ավանդների) 286 դրամը տարեվերջին ավելացել է՝ դառնալով 25 մլն 137 հազար դրամ, իսկ 499 հազար դրամը տարեվերջին դարձել է 2 մլն 500 հազար դրամ: Սերգեյ Ատոմյանի կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել է 3 մլն 200 հազար դրամ, որը տարեվերջին աճել է՝ դառնալով 8 մլն 500 հազար:

Ասպիսով, ըստ հայտարարագրի Ատոմյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 29 մլն 383 հազար դրամ: Հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անչափահաս անդամների եվ խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց եկամուտները հաշվետու տարում կազմել են 29 մլն 383 հազար դրամ, որից 12 մլն 743 հազար դրամը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն կողմից աշխատանքի վարձատրություն է: Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 մլն 225 հազար դրամ, որից 18 մլն 308 հազար դրամը հիթոթեքով ձեռք բերված բնակարանի համար է:

Ատոմյանի կնոջ՝Հեղինե Մալխասյանի, հաշվետու տարվա հայտարարագրում հայտարարագրված է մեկ բնակարան, որը համատեղությամբ ձեռք է բերվել 2021 թվականին: Մալխասյանի հաշվոտու տարվա եկամուտները կազմում են 2 մլն 450 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եվ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» կողմից: Հայտարարագրում այլ լրացումներ չկան:

Ատոմյանի հայրը՝ Սամվել Ատոմյանը, հայտարարատու տարում հայտարագրել է մեկ բնակարան, որը համատեղ սեփականություն է կնոջ, որդու և հարսի հետ: Հայտարարագրված վեց հողամասերը տարեվերջին մնացել են անփոփոխ: Ատոմյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլ 562 հազար դրամ, որից 4 մլն դրամը կուտակվել է գյուղմթերքի վաճառքից, իսկ 6 մլն 562 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ ոստիկանությունից:

Հայտարարագրված Mercedes-Benz մակնիշի բեռնատար ավտոմեքենան օտարվել է 4 մլն դրամով: Նկատենք, որ զարմանալի կերպով Ատոմյանի դրամական միջոցները աճել են, ինչը կասկածների տեղիք է տալիս, որ գուցե զարտուղի ճանապարհներով կալանավայր մտնող գումարների հաշվին է աճ գրանցել:

Էմմա Միքայելյան




Լրահոս