Կիևի ռեժիմը ահաբեկչական գործունեության նոր մակարդակի է հասել, այդ թվում՝ տեղեկատվական ուղղությամբ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հիմնականում մեսենջերների միջոցով, զանգերով, սոցիալական ցանցերի մշակմամբ, հրապարակումովներով։ Մենք հասկանում ենք, որ սա երկարաժամկետ պլանավորված աշխատանք է Ուկրաինայում՝ տարբեր ուղղություններով հարվածներ հասցնելու մեր երկրին ու մեր քաղաքացիներին»,-ասել է Զախարովան։