ՀՈՒՆԻՍԻ 20-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի պայմաններում կատարվել են փոփոխություններ։
Հրավիրում ենք լուսաբանման:
***
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 20-ին, ժամը 19:00-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը RefugePoint և Network of Engaged International Donors կազմակերպությունների հետ համատեղ կանցկացնի «Միավորելով մարդկությանը Փախստականների միջազգային օրը» խորագրով Aurora Dialogues առցանց քննարկումը:
Քննարկմանը կարող եք միանալ և լուսաբանել այս հղումով։
Մոդերատոր՝
- Սաշա Չանոֆ՝ RefugePoint կազմակերպության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն
Բանախոսներ՝
- Արմինե Աֆեյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն
- Նուբար Աֆեյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնայի» համահիմնադիր եւ նախագահ
- Ջամիլա Աֆղանի՝ 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Աֆղանստանի խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգայի նախագահ
- Միրզա Դինայի՝ 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր
Քննարկման առանցքում կլինի մի կարեւոր միտում՝ մարդասիրության ժողովրդավարացումը, երբ տեղի առաջնորդներն իրենց ունեցած կենսափորձով ի զորու են աջակցելու իրենց համայնքների կարիքավոր մարդկանց: Կփառաբանվի այն անհատների ուժն ու քաջությունը, որոնք ստիպված են եղել լքել իրենց տունը հակամարտության կամ հալածանքների պատճառով: Քննարկման բանախոսները կներկայացնեն համառության եւ տոկունության սեփական պատմությունները, կխոսեն այն մասին, թե ինչն է նրանց առաջ մղում եւ ինչ է սպասվում առջեւում:
***
Հարգելի՛ գործընկերներ, 2023թ. հունիսի 20-ին ժամը 11:00-ին հրավիրում ենք լուսաբանելու փաստաբանների ակցիան Ներքին գործերի նախարարության վարչական շենքի մոտ (ք.Երևան, Նալբանդյան 130) ստորև նշված պահանջը ներկայացնելու և հետագա բողոքի ակցիաների մասին իրազեկելու նպատակով: Պահանջին արդեն միացել է 800-ից ավելի փաստաբան: Պ Ա Հ Ա Ն Ջ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս, գիտակցելով մեր մասնագիտական առաքելությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում, հարգելով ոստիկանության ինստիտուտը, գնահատելով արժանապատիվ ոստիկանի դերը, ելնելով բռնությունը ոստիկանության համակարգից արմատախիլ անելու նպատակից, 1. Խստորեն դատապարտում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոնի բաժնի և այլ ոստիկանների կողմից 07.06.2023թ. փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ կիրառելու, արցունքաբեր գազ կիրառելու, ինչպես նաև փաստաբանին ձերբակալելու և խուզարկության ենթարկելու դեպքերը.
2. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների, այդ թվում՝ Ալբերտ Մկրտչյանի, Դավիթ Դավթյանի, Հրանտ Իսկանդարյանի, Նարեկ Խաչատրյանի և Սերյոժա Հովակիմյանի լիազորությունները.
3. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ դադարեցնել ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորություններ