Հունիսի 26-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈՒՆԻՍԻ 26-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի, ՀՀ ԱՆ-ի Պետական առողջապահական գործակալության պետ Ահարոն Բարսեղյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.- Առողջության առաջնային օղակի բարեփոխումներ՝ մասնագիտական որակի բարելավում, աշխատավարձի բարձրացում։

****

ՀՈՒՆԻՍԻ 26-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Թեք տեղ» թատրոնի անդամ Նունե Դանիելյանի, «Գյոթե կենտրոն»-ի երևանյան գրասենյակի մշակութային ծրագրերի համակարգող Մարիամ Գուրզադյանի ասուլիսը։

ԹԵՄԱ․-Երևանի Կոնդ թաղամասում կանցացվի մշակութային, երաժշտական փառատոն․ միջոցառումներն ու սպասվող ծրագրերը։

*****

ՀՈՒՆԻՍԻ 26-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ասուլիսըը։

ԹԵՄԱ․- Տաքսի ծառայությունների ոլորտում սպասվող փոփոխությունները։




Լրահոս