«Մայն կամպֆի» օրինակները վաճառվել են 64.000 դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մայն Կամպֆի» առաջին և երկրորդ հատորների օրինակները պատկանում են Յոզեֆ Բաուռին, ով մասնակցել է 1923 թվականին նացիոնալ –սոցիալիստական գերմանական աշխատավորների կուսակցության հիմնադրմանը և եղել է «Էսէս»-ական: Գրքի կազմի վրա անձամբ Հիտլերը թողել է մակագրություն` «լավագույն մաղթանքներով» 1925 և 1926 թվականի ամսաթվով: Հիտլերի երկու հատորները հեղինակի ստորագրությամբ Լոս Անջելես քաղաքում աճուրդի ժամանակ վաճառվեց 64,850 հազար դոլարով, այս մասին հաղորդում է աճուրդային ընկերության Nate D. Sanders կայքը: Նշենք, որ այս գրքի տարածումը շատ երկրներում արգելվում է:

Հովհաննես Եսայան

 




Լրահոս