Ռուսաստանի նախագահը զրուցել է Թուրքիայի ու Ղազախստանի նախագահների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ նրան տեղեկացրել է ՌԴ-ում տիրող իրավիճակի մասին: Այս մասին հայտնում են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից։

«Կասիմ Ժոմարտ Տոկաևը նշել է, որ տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են։ Սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը երկրում իրավակարգի պահպանման անփոխարինելի պայման են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանում ստեղծված իրավիճակը հասկանալու համար:

Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, տեղեկացրել երկրում տիրող իրավիճակի մասին՝ կապված զինված ապստամբության փորձի հետ:

Թուրքիայի նախագահը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարության քայլերին




Լրահոս