ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

 

Ավարտվեց երեւանյան ամենասպասված իրադարձությունը. «Երեւանի գինու օրեր» փառատոնը  յուրաքանչյուր տարի քաղաքի սրտում մեկտեղում է լավագույն հայկական գինիներն ու երաժշտությունը, բարձր տրամադրությունն ու համեղ խորտիկները։ Այդ օրերին հայկական տասնյակ ընկերությունների պատրաստած գինին փորձելու համար Երեւանի կենտրոնական փողոցներ են գալիս ոչ միայն քաղաքի բնակիչները, այլեւ բազմաթիվ գինեսերներ մարզերից եւ աշխարհի տարբեր երկրներից, սակայն հարսանիք փառատոնի ընթացքում առաջին անգամ է նշվում:

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Ո՞վ է հեղինակային իրավունքի տերը. ըստ օրենքի՝ ինչպե՞ս է սահմանվում:

Հրանտ Քոչարյան  (24 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը, ում ստեղծագործական, մտավոր աշխատանքի արդյունքում ստեղծվել է ստեղծագործությունը («Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված):

Հեղինակը կարող է իր բացառիկ գույքային իրավունքները փոխանցել կամ օգտագործման թույլտվություն  տրամադրել այլ անձանց, որոնք հեղինակից ձեռք բերելով այդ իրավունքները՝ դառնում են ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքի իրավատեր:

Մտավոր սեփականության գրասենյակ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Հեղինակային իրավունքով պահպանվող ստեղծագործությունների հեղինակները եւ նրանց ժառանգներն ու իրավահաջորդները (որոնք սովորաբար կոչվում են իրավատերեր) օգտվում են «Հեղինակային իրավունքի մասին» օրենքով տրամադրվող իրավունքներից։

 

 

 

ԱՊԱՍՏԱՐԱՆ

ՀԱՐՑ. Մեկ անգամ ապաստան ստանալու հայց ներկայացրել եմ, բայց սխալ կա մեջը. կարո՞ղ եմ էլի ներկայացնել:

 Նարբե Աբրահամյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ապաստանի դիմումի վերջնական (ներառյալ դատական կարգով) մերժումից հետո կարող եք կրկին դիմում ներկայացնել Միգրացիոն ծառայություն` Հայաստանում ապաստան ստանալու համար, եթե

– առաջացել են նոր հանգամանքներ, որոնք նախկին դիմումի քննության ժամանակ չեն եղել,

– Դուք ունեք նոր ապացույցներ, որոնք նախկին դիմումի քննարկման ժամանակ չեք կարողացել ներկայացնել:

ՄԱԿ ՓԳՀ Հայաստան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նոր դիմումի քննարկման ժամանակահատվածում Դուք ունեք ապաստան հայցող անձանց համար սահմանված նույն իրավունքները եւ պարտականությունները, որոնք ունեիք Ձեր առաջին դիմումի քննարկման ընթացքում:

 




Լրահոս