Կիևում հուշարձան են կանգնեցրել Սերգեյ Նիգոյանի հիշատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիևի Գրուշևսկի փողոցում՝ Ուկրաինայի ազգային գրադարանի դիմաց, օրերս հուշարձան է կանգնեցվել Սերգեյ Նիգոյանի հիշատակին: Այդ մասին հայտնել է Վարդան Հարությունյանը, գրում է aspekty.net-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Գրուշևսկի փողոցում կրակոցից մահացել էր Ուկրաինայի քաղաքացի հայազգի Սերգեյ Նիգոյանը: Հունվարի 29-ին Ուկրաինայի հայերի միությունը արտահերթ նիստ էր գումարել Նիգոյանի մահվան կապակցությամբ, որի ընթացքում տարբեր շրջանների կազմակերպությունների ներկայացուցիչների միջև միասնական որոշում էր ընդունվել:




Լրահոս