ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչներն ահազանգում են, որ  փողոցները շարունակում են մնալ անմխիթար եւ անբարեկարգ վիճակում:

Ավելին, բնակիչները խորը մտահոգություն եւ անհանգստություն են հայտնում, որ, օրինակ, Մոսկովյան-Տերյան փողոցներում՝ մայթերի, խանութների եւ ծառերի վրա կախված բաց հոսանքալարերն այնքան ցածր են կախված, որ կարող են դիպչել մարդկանց գլուխներին, եւ եթե քաղաքացին ուշադիր չանցնի այդ հատվածներով, կարող է հոսանքահարվել, եւ տեղի ունենա անդառնալին:

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴ

ՀԱՐՑ.  Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձը ե՞րբ է վճարվում:

Սմբատ Մելիքյան (26 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ, իսկ եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդն սկսելու՝ աշխատողի դիմումում նշված ժամկետից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե աշխատողի համար հաշվարկված աշխատավարձը սահմանված ժամկետում չի վճարվում աշխատողից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է այնքան օրով, որքան օրով երկարաձգվել է աշխատավարձի վճարումը, եւ երկարաձգված ժամանակի համար վճարումը կատարվում է այնպես, ինչպես ամենամյա արձակուրդի համար:

 

 

 

 

ԽՆԴԻՐՆԵՐ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարող եմ տեղեկացնել պետական համակարգում առկա խախտումների մասին:

Մաքսիմ Հովեյան (50 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Դիմումները կարող են ներկայացվել գրավոր` թղթային (առձեռն կամ փոստով) կամ էլեկտրոնային (առցանց) եղանակով:

Գրավոր` թղթային (առձեռն կամ փոստով) դիմում ներկայացնելու համար այցելե՛ք «Կապ ծառայության հետ» բաժնի «Քաղաքացիների դիմումների ընդունելության կարգ» ենթաբաժին եւ ծանոթացե՛ք դիմումների գրավոր` թղթային եղանակով ընդունման կարգին: Գրավոր` թղթային (առձեռն կամ փոստով) դիմում ներկայացնելու դեպքում խնդրում ենք դիմումը պարտադիր կերպով ստորագրել, քանի որ չստորագրված դիմումները Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կողմից չեն քննարկվում, ինչպես նաեւ դիմումը համապատասխանեցնել «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:

 

ՀՀ ՊՎԾ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Էլեկտրոնային (առցանց) եղանակով դիմում ներկայացնելու համար այցելե՛ք «Կապ ծառայության հետ» բաժնի «Դիմումների առցանց ընդունում» ենթաբաժին եւ ծանոթացե՛ք դիմումների առցանց ընդունման կարգին:

 

 

 

 

 




Լրահոս