Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր համացանցում լուր էր տարածվել, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին պատկանող, Աշտարակ քաղաքում գտնվող կիսակառույց տանը արտակարգ իրավիճակ է, քանի որ այնտեղ հայտնաբերվել է գազի 2 բալոն և անհայտ սարք:
Armlur.am-ը տեղեկատվության հավաստիությունը պարզեց Ոստիկանության՝ հասարակության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից, ով տեղեկացրեց, որ այնտեղ հայտնաբերվել է սովորական տնտեսական օգտագործման գազի 2 բալոն, որոնք վտանգ չեն ներկայացնում: Մալխասյանի փոխանցմամբ` այժմ փորձում են պարզել, թե ինչպես են բալոնները հայտնվել մարզպետի տանը: «Համացանցում տարածված լուրը, թե մարզպետի տանն արտակարգ դրություն է, և իրավիճակը լարված է, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Մալխասյանը: