Այսօր հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԿԽՄԿ համագործակցության հարցեր, «Լաչինի անցակետում» տիրող իրավիճակը, ինչպես նաև ԿԽՄԿ-ի գործունեությունը Ստեփանակերտում։