ՖՈՏՈ․ «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ․ ինչ է կատարվում Կառավարության շենքի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները, գերիների, պատանդների ծնողները ՀՀ կառավարության շենքի դիմաց են եւ հանդիպում են պահանջեում Նիկոլ Փաշինյանի հետ։

Ինչպես հայտնի է՝ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, որը Կովսականի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր՝ տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել, նահանջի հրաման է տվել, իսկ ինքը վերադարձել է Կապան։

Այս ամենի հետևանքով, ինչպես ընդունված է ասել, «Քիմիկների» զորամասի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդն անհետ կորել են։

Նկատենք նաև, որ այս առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, և ծնողները դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ով իր մեղքը չի ընդունում։ Ըստ մեղադրանքի, նրա և երկու հրամանատարների պատճառով են ավելի քան 60 զինվորականները հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ Զանգելանում։ 62 զինվորականներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, մյուսների մի մասը մահացել են, 23-ը համարվում են անհետ կորած։ Պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում ավելի քան 200 մարդ։

Քնար Մանուկյան




Լրահոս