Այսօր Շախմատի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի միջազգային օրը տոնվում է 1966 թվականից։ Տոնի ստեղծման գաղափարն առաջացել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) մոտ, որը հիմնադրվել է 1924 թվականի հուլիսի 20-ին Փարիզում։ Ըստ ՖԻԴԵ-ի տվյալների՝ 2012 թվականին աշխարհում հաշվառվել է մշտապես շախմատ խաղացող 605 միլիոն մեծահասակ։

Տոնը նշվում է 178 երկրներում։ Այս օրը անցկացվում են տարբեր թեմատիկ մրցություններ։ Միաժամանակյա խաղեր են անցկացվում նույնիսկ բանտերում։

2004 թվականի հուլիսի 20-ին Կրեմլում աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովը միաժամանակյա խաղեր է անցկացրել։ Նա ոչ-ոքի է խաղացել պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկիի հետ։ Նրանք խաղացել էին 150,000 ամերիկյան դոլար արժողությամբ խաղաքարերով։




Լրահոս