Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը տեղափոխվել է լիբանանյան ակումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Գաբրիել Աճեմյանը տեղափոխվել է Բեյրութի «Հոմենեթմեն» ակումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: «Հոմենեթմեն»-ը Լիբանանի հայ համայնքի կողմից մեծ սեր վայելող ակումբ է:
Այն հաջողությամբ հանդես է գալիս Լիբանանի առաջնությունում, իսկ 2018 թվականին դարձել է երկրի չեմպիոն:

Նշենք, որ Գաբրիել Աճեմյանը նախկինում հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում, իսկ 2022 թվականին նշել է իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում և դարձել Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն:




Լրահոս