ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Հայաստանի տարբեր բուհերի տասնյակ ուսանողներ հուլիսի 31-ին՝ վաղ առավոտից, «Ազատություն Վագիֆ Խաչատրյանին» վանկարկումներով փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մուտքը:

«Մեր պահանջն է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ հանդիպում, Ժնեւում հրավիրեն մամուլի ասուլիս, բոլորին տեղյակ պահեն, որ իրենց անմիջական վերահսկողության տակից մարդ են գողացել, այլապես կստացվի՝ համաձայն են այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել շաբաթ օրը»,- ասաց ակցիայի մասնակիցը։

 

 

 

ԳՈՐԾԱՐՔ

ՀԱՐՑ. Հանդիսանում եմ ընկերության լիազորված անձ եւ ցանկանում եմ մոտենալ Team սպասարկման գրասենյակ գործարք կատարելու նպատակով: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ։

Լաֆիկ Գյուբենկյան  (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Լիազորված անձը պետք է ներկայացնի անձնագիր, ինչպես նաեւ լիազորագիր, որտեղ պետք է նշված լինեն լիազորված անձի կողմից կատարվող բոլոր թույլատրելի գործարքները:

 

 

 

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լիազորագիրը  պետք է վավերացված լինի կնիքով եւ ստորագրությամբ:

 

 

ԱՅՑ

ՀԱՐՑ. Ովքե՞ր եւ ե՞րբ կարող են անվճար այցելել թանգարաններ:

Սարո Եղիազարյան (26 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ մշակույթի նախարարության ենթակայութամբ գործող թանգարանների մշտական ցուցադրությունների անվճար այցելության արտոնություններ են սահմանված թանգարանային աշխատողների, պետական պաշտոնական պատվիրակությունների, մշակույթի ժառանգության բնագավառի ուսանողների, ժամկետային զինծառայողների, ՀՀ ստեղծագործական միությունների անդամների, լրագրողների (տեղեկույթ ստանալու կամ լուսաբանելու նպատակով), նախադպրոցական տարիքի երեխաների համար աշխատանքային բոլոր օրերին, (այցելուի կամ խմբի ղեկավարի կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությունը եւ թանգարանի կողմից դրանց պահպանությունը պարտադիր է):

 

ՀՀ ԿԳՄՍՆ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մյուս բոլոր այցելուների համար թանգարաններ այցելությունն անվճար է յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը:

 




Լրահոս