Որքան ունեցվածքով հեռացավ Քրեակատարողական ծառայության արդեն նախկին պետ Սերգեյ Ատոմյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սերգեյ Ատոմյանը այլևս չի զբաղեցնելու Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը։

ArmLur.am-ը նախկինում ադրադարձել էր բանտապետի ունեցվածքին, նշելով, թե ինչ գումարներ է դիզել բանտապետ լինելու ընթացքում։ Նա տարեկան ստացել է 12 մլն 743 հազար դրամ աշխատանքի վարձատրություն, ձեռք է բերել նոր մեքենաներ, նոր բնակարան Երևանում։

Հետաքրքիր է՝ հիմա ինչ միջոցներով է մարվելու բնակարանի հիփոթեքը, եթե ավարտվել են Ատոմյանին հասնող զարտուղի ճանապարհներով կալանավայր մտնող գումարները։

Ժողովուրդ օրաթերթն ամիսներ առաջ գրել էր, որ սև ամպեր են կուտակվել Ատոմյանի գլքին, քանի որ նա չի կարողանում համակարգել Քրեակատարողական հիմանարկների աշխատանքը։

Էմմա Միքայելյան




Լրահոս