ԱԳ նախարարի տեղակալը և ֆրանսիացի պատգամավորն անդրադարձել են ՄԱԿ ԱԽ-ի քննարկմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԳ նախարարի տեղակալը և ֆրանսիացի պատգամավորն անդրադարձել են ՄԱԿ ԱԽ-ի քննարկմանն ու ԼՂ-ում ստեղծված իրավիճակին
Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դիդիե Պարակյանին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել Դիդիե Պարակյանին խորհրդարանական մանդատի մեկնարկի կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով Մարսելի փոխքաղաքապետի երկարամյա պաշտոնավարման օրոք հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում նրա անձնական ներդրման համար:

Անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևող շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին: Երկուստեք ընդգծվել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում օգոստոսի 16-ի կայացած հրատապ քննարկումը ևս ցույց է տվել ԼՂ ժողովրդի համար հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքների գիտակցումը և Լաչինի միջանցքի վերաբացման կարևորությունը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի ու հուլիսի 6-ի որոշումներին համաձայն:




Լրահոս