Վանում տեղի ունեցած 2 երկրաշարժերի հետեւանքով փլուզվել է 2 վթարային շենք։ 4,4 եւ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկարշարժերը տեղի են ունեցել Վանի Քարագյունդուզ գյուղում։ Շենքերի փլուզման պատճառով զոհեր չեն գրանցվել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են աղետի գոտում որոնողա–փրկարարական աշխատանքները դադարեցնելու մասին։Թուրքիայի կառավարությանը կից Արտակարգ իրավիճակների վարչության տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ Վանում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաժարժի զոհերի թիվը հասել է 601-ի, իսկ վիրավորներինը՝ 4152-ի։ Փլատակների տակից դուրս է բերվել ողջ մնացած 188 մարդ