Ծեր կնոջը խոշտանգած հայերը ազատազրկման են դատապարտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի Տյումենի մարզի Զավոդոուկովի շրջանի դատարանը ՀՀ երեք քաղաքացիների`27–29 տարեկան նկատմամբ դատավճիռ է կայացրել։ Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, նրանք մեղավոր են ճանաչվել 2010-ին Նովայա Զաիմկա գյուղի ծեր բնակչի վրա հարձակվելու եւ նրան խոշտանգելու համար։ Դատարանի որշման համաձայն՝ հարձակման կազմակերպիչը   հանցագործությունների համակցությամբ 12 տարվա ազատազրկման է դատապարտվել, նրա օգնականը՝ 9,6 տարվա ազատազրկման, իսկ երրորդ չարագործը՝ 3 տարվա ազատազրկման։ Ներխուժելով ծեր կնոջ տուն՝ նրանք խոշտանգումների միջոցով պահանջել էին, որպեսզի նա հայտնի փողերի տեղը։ Չարագործները մեխ էին խրել ծեր կնոջ դեմքի մեջ ու ծեծել նրան։Չարագործները ձեռնունայն էին հեռացել, քանի որ կնոջ մոտ գումար չէր եղել։Երեք տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացին բողոքարկել էր իր դատավճիռը՝ ասելով, որ ինքը չի ծեծել կնոջը, պարզապես հետեւել է այդ ամենին։ Դատարանը, սակայն, անփոփոխ է թողել վճիռը։




Լրահոս