Ռոբերտ Քոչարյանը «հիմնադիր հայրն է».«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է `

Այս տարվա հունվարին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրատվամիջոցներին հարցազրույց էր տվել և ասել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի «հիմնադիր հայրն է»: Ամիսներ անց «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախարարի այդ հարցազրույցը ՀՀ կառավարությունից են պատրաստել և ուղարկել լրատվամիջոցներին, ապա նոր Ասատրյանին տեղյակ են պահել, որ իր անունից հարցազրույց է հրապարակվել: «Ժողովուրդ»-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել նախարարից, սակայն վերջինս հարցը լսելուց հետո ժպտաց և ասաց. «Դուք կարող եք վերլուծական, հիմնավոր, ավելի առարկայական, մեր քաղաքացիների համար կարևոր նշանակություն ունեցող թեմաներին անդրադառնաք ու տարբեր ասեկոսեներ չտպագրեք»: Հիշեցնենք, որ Ա. Ասատրյանին արձագանքել էր երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ՝ նշելով. «Հասկանում եմ, որ «խոսուն փաստերի սիրահար նախարարին դժվար է գլուխ հանել այս ամենից, բայց պետք է ձգտել դրան»:

Շարունակությունը ` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում




Լրահոս