Ֆերմերական թուքումուրի ենթատեքստը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է `

Նախորդ օրը ԱԺ-ում տեղի ունեցած գյուղատնտեսական խնդիրներին և «ցեցի» դեմ պայքարին նվիրված լսումները, պարզվում է, «արարատյան սագայի» երրորդ արարն են եղել: Լսումներին, բացի պատգամավորներից և հասարակական կազմակերպություններից, առաջին անգամ մասնակցել են նաև ֆերմերները, բայց հատկապես նրանք, ովքեր լուրջ խնդիրներ ունեն ցորենի անորակ սերմացուի հետ կապված ` դատական ատյաններում, և քննարկումը նրանց թեթև ձեռքով սահուն վերածվել  է մինի-միտինգի: Վերջիններս գյուղնախարարին անարգանքի սյունին են գամել, ասել են ` ինչ ցանկացել են, ինչպես ցանկացել են, նրանց որոշ ասածներ Հովիկ Աբրահամյանը չի հասկացել, խնդրել է, որ կրկնեն, որպեսզի տեսախցիկներն էլ «հասկանան», հետո ամոթանք է տվել ֆերմերներին, թե էդ ինչե՞ր եք ասում նախարարին, չի կարելի, չէ՞, բա ամոթ չի՞: Մեր տեղեկություններով, ֆերմերները հրավիրվել են հենց ԱԺ նախագահի ցուցումով: Երեկ մեզ չհաջողվեց կապվել ԱԺ գյուղատնտեսության մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի հետ ` ճշտելու, թե ինչպես է «բանը» եղել: Ընդ որում, ԱԺ մշտական հանձնաժողովի նիստը գրեթե վարել է Արգամիչը, երբ այլ դեպքերում ողջույնի խոսքն ասում ու հեռանում է: Բանն այն է, որ գյուղնախարարի հետ «Արտֆուդի» համասեփականատեր Հովիկ Աբրահամյանը (իրականում` նրա որդին) տևական ժամանակ է ՝ ինչ-որ բան չեն կիսում: Բայց արարատցի Սերգո Կարապետյանն ինչքան վատ նախարար է, նույնքան ճկուն դիվանագետ. նա վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատի մարզպետ Գրիգորյանի հետ ջերմ հարաբերություններ ունի, հետն էլ ռուսական «թիկունք» ՝ հանձին Արթուր Չիլինգարովի, որի զարմիկն է:

Շարունակությունը ` «Հրապարակ»-ի այսօրվա համարում




Լրահոս