Այս պահին Եվրոպայից Հայաստան «Wizz Air» ավիաընկերության ոչ բոլոր չվերթներն են չեղարկված:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Զվարթնոց» oդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը՝ հավելելով, որ ավիաընկերությունից պարզաբանում չունեն:
«Նշված ավիաընկերության կողմից երեկ ունեցել ենք Դորտմունդ-Երևան թռիչքի չեղարկում, այսօր՝ Լառնակա-Երևան: Ցանկացած չվերթի կարգավիճակի մասին տեղեկությունը մեր կայքում 24/7 ռեժիմով թարմացվում է։ Ունենք և՛ չեղարկումներ, և՛ուշացումներ»,- ասաց նա։
Խոսելով չեղարկումների պատճառների մասին՝ Մողրովյանը նշեց, որ «Wizz Air» ավիաընկերությունից պարզաբանում չեն ստացել: