Դավիթ Բաբայանը և Լևոն Մնացականյանն Ադրբեջանում կալանավորվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը չորս ամսով կալանավորվել է։ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 10-ից ավելի հոդվածներով:

Նրան մեղադրում են «ագրեսիվ պատերազմ վարելու, վարձկաններ հավաքագրելու և վերապատրաստելու, զինված հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու, անգործության կամ հանցավոր հրամաններ տալու, ահաբեկչական գործողություններ և ազգամիջյան թշնամանք կազմակերպելու» և այլ հոդվածներով:

Կալանավորվել է նաև Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով:




Լրահոս