Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել են Իսրայել։
Մեցոլան հայտնել է որ իր այցը կօգտագործի պատանդներին անհապաղ ազատ արձակելու կոչեր անելու համար, ինչպես նաև կխնդրի ստեղծել մարդասիրական միջանցք և պաշտպանել քաղաքացիական ենթակառուցվածքները Գազայի հատվածում:
«Մենք այստեղ ենք համերաշխության ուղերձով այն բանից հետո, երբ Իսրայելը տեսել է սերունդների ամենավատ ահաբեկչությունը», – գրել է Մեցոլան սոցիալական ցանցի իր էջում:
«Տեռորը չի հաղթի. Կարևոր է, թե ինչպես ենք մենք արձագանքում: Մենք կարող ենք, մենք պետք է կանգնեցնենք ՀԱՄԱՍ-ին: Եվ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ մեղմելու մարդասիրական հետևանքները»,- հավելեց նա։
Օֆելյա Հովհաննիսյան