Ռազմական դաշինքով և տնտեսական միությամբ Ռուսաստանի հետ կապված Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան չի կատարել իր դաշնակցիային պարտավորությունները։ Խոսքը հատկապես անցյալ ամիս Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավմանն է վերաբերում։ Այս մասին Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս իրադարձությունները, ըստ էության, հանգեցրին մի որոշման, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր հարաբերությունները անվտանգության ոլորտում, և մենք հիմա փորձում ենք անել դա», – ասել է նա։
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս պատճառով ինքը որևէ առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ։