Պայթյունի հետևանքով տուժածը Էրեբունի հիվանդանոցում է (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ունի թեթև այրվածքներ ու վնասվածքներ, սակայն բժիշկներն ասում են, որ վիճակը լավ է»,- Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի գյուղապետ Աշոտ Դանիելյանը` անդրադառնալով այսօր այդ նույն համայնքում գազալցակայանում պայթյունի հետևանքով տուժածի վիճակին:

Աշոտ Դանիելյանը տեղեկացրեց նաև, որ տուժողը այժմ գտնվում է Էրեբունի բժշկական հիվանդանոցում:

Armlur.am-ի թղթակցի հարցին, թե ինչի հետևանքով է տեղի ունեցել պայթյունը, համայնքի ղեկավարն ասաց, որ չի կարող դրա մասին ինչ-որ տեղեկություն ասել, քանի որ դրան չի տիրապետում:

Հիշեցնենք, որ shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր` մարտի 11-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Մրգաշատ գյուղի գազալցակայանում «Գազ 2410» մակնիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Լիցքավորողը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, իսկ հետո` շտապ տեղափոխել են Երևան:

Լուսանկարները` shamshyan.com-ի




Լրահոս