Ուկրաինան զորք չի մտցնի Ղրիմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիևը չի պատրաստվում զորքեր մտցնել Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք. France-Press-ի հետ հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:

Նրա պնդմամբ` եթե Կիևը վճռի ռազմական գործողություն սկսել Ղրիմում, կվտանգվի Ռուսաստանի հետ արևելյան սահմանը, քանի որ ՌԴ-ն տանկային ուժեր ունի այնտեղ և սադրում է Կիևին` ձգտելով զորքեր մտցնելու պայմաններ ստեղծել:

Տուրչինովն ասել է, որ Ուկրաինան չի հնազանդվի Կրեմլի հորինված սցենարին, սակայն եթե, այնուամենայնիվ, Ռուսաստանը հարձակվի Ղրիմում ուկրաինացի զինվորականների վրա, կհաջորդի ուկրաինական բանակի արձագանքը:
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն պետք է Ռուսաստանին ստիպեն դադարեցնել ռազմական ագրեսիան Ուկրաինայի հանդեպ: Նա նաև «կեղծիք» է անվանել Ղրիմում մարտի 16-ին անցկացվելիք հանրաքվեն, որը, ըստ նրա, ոչ թե Ղրիմում է կայանալու, այլ՝ Կրեմլում:




Լրահոս