ՖՈՏՈ. Փրկարարներն ավտոմեքենայի վրայից հեռացրել են շրջված ծառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:30-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացու փողոցում ծառը շրջվել է կայանած ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ավտոմեքենայի վրայից հեռացրել են շրջված ծառը:




Լրահոս