Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն իր ելույթում արձագանքեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանին. «Երբ մոտենում էի, մտածում էի՝ ո՛ր Մանուկին եմ պատասխանելու․ «Արմատ»–ի Մանուկին, ՀԱԿ-ի Մանուկին, «Առաքելության» Մանուկին, ԲՀԿ-ի Մանուկին, «Հանրապետության» և ՔՊ–ի դռների դիմաց հացի փոխարեն պաշտոնի հերթ կանգնած քաղաքական մուրացկանի կերպարով Մանուկին … Շատ են, բոլորը չթվարկեմ։
Եվ այս բոլոր Մանուկներին ասում եմ՝ «Մայր Հայաստան»–ի թամադային ուզում եմ հիշեցնել, որ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական ուղին ավելի երկար է, քան ձեր թիմի քաղաքական հայրերի կենսագրությունը՝ միասին վերցրած»։
Անի Խաչատրյանն անդրադարձավ նաև այդ խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի՝ տեղից արած ռեպլիկին. «Կոյուղաջրերի թագուհի, Դուք հետո կխոսեք»։
Երևանի ավագանու նիստն ընդհատվեց այն բանից հետո, երբ Անի Խաչատրյանի ելույթից հետո վեճ առաջացավ նրա ու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների միջև, ինչը վերաճեց հրմշտոցի։ Այս ամենից հետո վեճը շարունակվեց միջանցքներում։