Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում կլինի ճապոնական «Ուրավան»:
Քառորդ եզրափակչում ճապոնական ակումբը նվազագույն հաշվով հաղթել էր մեքսիկական «Լեոնին»:
Պեպ Գվարդիոլայի թիմը մրցաշարին մասնակցում է՝ որպես Չեմպիոնների լիգայի հաղթող ու պայքարը կսկսի կիսաեզրափակիչ փուլից:
Կիսաեզրափակիչ մյուս զույգում Լիբերտադորեսի գավաթի հաղթող «Ֆլումինենսեն» կմրցի Եգիպտոսի «Ալ Ահլիի» հետ, որը 3-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադին»: